Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ համատեղ ջանքերով կգանք փոխադարձ ընդունելի լուծման. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ այդ երկրում Россия сегодня միջազգային մեդիախմբի մաս կազմող Sputnik գործակալության ներկայացուցչությունը փակելու հարցով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրել ենք մեր դիրքորոշումը՝ մեզ համար կարևոր այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ՝ այն պակաս կարևոր չէ նաև Բաքվի համար։ Սպասում ենք կառուցողական արձագանքի»:
Ըստ Զախարովայի՝ Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ համատեղ ջանքերով կողմերը կգան փոխադարձ ընդունելի լուծման։