ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոլդովայի նախկին նախագահին կալանավորել են․ կասկածում են պետական դավաճանության մեջ

Մոլդովայի նախկին նախագահին կալանավորել են․ կասկածում են պետական դավաճանության մեջ

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 72 ժամով կալանավորվել է Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, այդ թվում՝ պետական ​​դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, հայտնել է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Մարիաննա Կյորպեկը։

Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը և Տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տանը, ով կասկածվում է գործարար Վլադիմիր Պլախոտնյուկից կաշառք վերցնելու մեջ։Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Մոլդովայի նախկին նախագահը կասկածվում է պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման և հայրենիքի դավաճանության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: