երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մոլդովան մնում է Ուկրաինայի հուսալի հարևանը. Սանդու

Մոլդովան մնում է Ուկրաինայի հուսալի հարևանը. Սանդու

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այցելել է Կիև, որտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին Սանդուն հայտնել է իր թվիթերյան էջում, տեղեկացնում է Pryamiy-ն։

Նա նշել է, որ ժամանել է Ուկրաինա՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային և նրա ժողովրդին։

«Այսօր Կիևում եմ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների։ Ես աջակցություն եմ ուղարկում Ուկրաինային և նրա ժողովրդին։ Նրանց քաջությունն ապահովում է մեր խաղաղությունը»,-ասել է Սանդուն:

Հանդիպման ընթացքում երկու ղեկավարները քննարկել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ անվտանգությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները, առևտուրը և եվրաինտեգրման գործընթացում փոխադարձ աջակցությունը։

Սանդուն ընդգծել է, որ Մոլդովան մնում է Ուկրաինայի հուսալի հարևանը:

 

  • Կիսվել: