շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոլդովան արգելափակել է ռուսական պետական լրատվամիջոցների կայքերը

Մոլդովան արգելափակել է ռուսական պետական լրատվամիջոցների կայքերը

Մոլդովան արգելափակել է ռուսական մի շարք կայքերի հասանելիությունն իր տարածքում։ Դա իրականացվել է երկրի հատուկ ծառայության՝ ՛՛Տեղեկատվության և անվտանգության դեպարտամենտի՛՛ հրահանգով, հայտնում են մոլդովական աղբյուրները:

Նշվում է, որ արգելափակված կայքերի թվում են ռուսաստանյան երկու խոշոր լրատվական գործակալությունների՝ ՏԱՍՍ-ի և «Ինտերֆաքս»-ի, ինչպես նաև «Սպուտնիկ» ռադիոկայանի, «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթի էջերը։

՛՛Ընդհանուր առմամբ 31 կայք է արգելափակվել, որոնցից 21-ն ուղղակիորեն կառավարվում են Ռուսաստանից՛՛,-հայտնում են մոլդովական աղբյուրները։

Հաղորդվում է նաև, որ երկրի հատուկ ծառայությունների հրահանգով հետ են կանչվել տեղական վեց հեռուստաընկերությունների արտոնագրերը՝ ՛՛օտար շահեր սպասարկելու և Մոլդովայի տեղեկատվական անվտանգությանը սպառնալու՛՛ պատճառաբանությամբ։

  • Կիսվել: