երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Տալլինում ԲՏԱ նախարարը և Էստոնիայի արտգործնախարարը կարևորել են արհեստական բանականությանն առնչվող համատեղ ծրագրերը

Տալլինում ԲՏԱ նախարարը և Էստոնիայի արտգործնախարարը կարևորել են արհեստական բանականությանն առնչվող համատեղ ծրագրերը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր Տալլինում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։
 
«Քննարկեցինք մեր երկրների միջև ոլորտային համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով հատկապես թվայնացման, կիբերպաշտպանության և արհեստական բանականության կարգավորման ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։
 
Հանդիպումից հետո մասնակցեցինք Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման առաջատար փորձերը՝ սկսած հարկային և մաքսային ավտոմատ համակարգերից մինչև արհեստական բանականությամբ ղեկավարվող սոցիալական ապահովության և արդարադատության հարթակներ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։

  • Կիսվել: