Միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Թրամփ
Դոնալդ Թրամփը նաև տեղեկացրել է, որ ցանկանում է զրուցել Ռուսաստանի նախագահի հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես ցանկանում եմ, որ այդ պատերազմն ավարտվի»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը հավելել է, որ հաջորդ շաբաթ մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ: Հանդիպման օրակարգում է լինելու նաև ամերիկյան աջակցության դիմաց ուկրաինական հազվագյուտ մետաղներով վճարելու հարցը:
Թրամփը մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում կողմերի կորուստների մասին:
Նրա խոսքով՝ ռուսական կողմի զոհերի և վիրավորների թիվը հասնում է 900.000-ի, ուկրաինական կողմինը՝ 700.000-ի:
Ավելի վաղ՝ Զելենսկին հայտնել էր, որ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր զոհվել է 45.000 ուկրաինացի զինվորական, վիրավորվել՝ շուրջ 390.000-ը, իսկ ռուսական կողմի զոհերի թիվը հասնում է 350.000-ի, վիրավորներինը՝ 700.000-ի: