հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Միշելը էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները

Միշելը էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է հացահատիկի սևծովյան նախաձեռնությունը, տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին Միշելը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«G20-ի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել եմ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ողջ փաթեթը, հացահատիկի սևծովյան նախաձեռնությունն ու տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան»,- գրել է Միշելը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: