Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների տակ ընկնելը
Ռուսաստանցի հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների ցանկում ներառվելու տեղեկությունը՝ ընդգծելով, որ այս լուրն իր համար անսպասելի էր։ Գալուստյանը gazeta.ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ մարդկանց ուրախություն է պարգևում, սակայն այսօր դարձել է հալածանքի զոհ։
«Սա ինձ համար միանգամայն անսպասելի էր: Ըստ ամենայնի, եվրոպացի քաղաքական գործիչներն այլևս անելու ոչինչ չունեն, եթե հալածանքների ու պատժամիջոցների են ենթարկվում մարդկանց ուրախություն և ժպիտներ պարգևող դերասաններին ու մշակույթի գործիչներին, կատակերգուներին ու երգիծաբաններին», - ասել է նա։
Հիշեցնենք, որ ԵՄ-ի «սև ցուցակում» է հայտնվել 48 մարդ, այդ թվում՝ ռուսաստանցի հայեր՝ միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը, հումորիստ Միխայիլ Գալուստյանը: