ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միջուկային զենք ունենալու Իրանի ձգտումը Իսրայելից պահանջում է պատրաստ լինել ցանկացած գործողության. Իսրայելի ՊՆ

Միջուկային զենք ունենալու Իրանի ձգտումը Իսրայելից պահանջում է պատրաստ լինել ցանկացած գործողության. Իսրայելի ՊՆ

Միջուկային զենք ունենալու Իրանի ձգտումը Իսրայելից պահանջում է պատրաստ լինել ցանկացած գործողության, այժմ գալիս է մի պահ, երբ անհրաժեշտ կլինի կարեւոր որոշումներ կայացնել:

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ ամփոփելով ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հանդիպման արդյունքները, որը այցով Իսրայել է ժամանել մերձավորարեւելյան շրջագայության շրջանակներում ։

"Այսօր մենք գտնվում ենք ժամանակի կրիտիկական կետում, առաջիկայում մենք պետք է հրատապ և կարևոր որոշումներ կայացնենք։ Իրանը նպատակ ունի միջուկային զենք ստանալ եւ սպառնալ ոչ միայն Իսրայելին, այլեւ ամբողջ աշխարհին", - ասել է Գալանտը։ "Իրանական միջուկային սպառնալիքը մեզանից պահանջում է պատրաստ լինել գործողությունների ցանկացած տարբերակի: Ես կրկնում եմ և շեշտում՝ մենք պետք է պատրաստ լինենք գործողությունների ցանկացած տարբերակի", - հավելել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: