երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Միջուկային սպառնալիքի մակարդակն աճում է Արևմուտքի գործողությունների պատճառով. Զախարովա

Միջուկային սպառնալիքի մակարդակն աճում է Արևմուտքի գործողությունների պատճառով. Զախարովա

Աշխարհում միջուկային սպառնալիքի մակարդակը վերջին տարիներին ակնհայտորեն աճել է Արևմուտքի երկրների գործողություններով ստեղծված ռիսկերի պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այն, որ միջուկային սպառնալիքի մակարդակը վերջին տարիներին բարձրացել է, ինձ թվում է՝ հասկանալի, հանրամատչելի, օբյեկտիվ և համընդհանուր ճանաչում ստացած փաստ է: Այս երևույթի պատճառը մենք տեսնում ենք հենց ռազմավարական ռիսկերի մեջ, որոնք սրվել կամ վերստին առաջացել են Արևմուտքի երկրների գործողությունների հետևանքով»,- ասել է Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

  • Կիսվել: