հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և Զիմբաբվեի սպորտի նախարարը, գրում է BBC-ն։

Գաղտնի քվեարկության արդյունքում Քովենտրին ստացել է կազմակերպության անդամների ձայների մեծամասնությունը և դարձել առաջին կինը, որը գլխավորելու է ՄՕԿ-ը։ Նա կոմիտեի նոր ղեկավարի պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունիսի 24-ին՝ փոխարինելով Թոմաս Բախին, որը ՄՕԿ-ը գլխավորում է 2013 թվականից։

Քիրստի Քովենտրին լողի կրկնակի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի առաջնությունների բազմակի հաղթող և մրցանակակիր, աշխարհի բազմակի ռեկորդակիր: 2013 թվականից նա ՄՕԿ-ի և Զիմբաբվեի օլիմպիական կոմիտեի անդամ է, 2018 թվականից զբաղեցնում է Զիմբաբվեի սպորտի, հանգստի, արվեստի և մշակույթի նախարարի պաշտոնը: Բացի Քովենտրիից, ՄՕԿ-ի ղեկավարի պաշտոնին հավակնում էր ևս 6 թեկնածու:

Քիրստի Քովենտրին՝ որպես ՄՕԿ-ի նախագահ, պետք է լուծի մի շարք առանցքային հարցեր՝ ապահովելու օլիմպիական խաղերի հետագա հաջողությունը, որոնց կազմակերպումը կոմիտեի գլխավոր խնդիրն է, գրում է BBC-ն։

Դրանց թվում է խաղերին Ռուսաստանի հետագա մասնակցության հարցը։ 2023 թվականին ՄՕԿ-ը հայտարարել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի աշխատանքը կասեցնելու մասին մինչև հետագա ծանուցումը:

  • Կիսվել: