երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Միգուցե քովիդի դեմ պատվաստանյութի մշակումի՞ց սկսեն․ Զախարովան՝ ԵՄ բանակ ստեղծելու մասին

Միգուցե քովիդի դեմ պատվաստանյութի մշակումի՞ց սկսեն․ Զախարովան՝ ԵՄ բանակ ստեղծելու մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրամիությանը խորհուրդ է տվել բանակ ստեղծելուց առաջ մտածել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին:
Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է ձևավորի սեփական զինված ուժերը, որը կարող է դեր խաղալ խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխարգելման գործում:
 
«ԵՄ բանա՞կ. Միգուցե սկսեք ձեր սեփական քովիդի պատվաստանյութը մշակելուց: Թե՞ արժե սովորել մարդասիրաբար, միջազգային պարտավորություններին համապատասխան պահպանել Եվրամիության սահմանները, կամ էլ լուծել փախստականների և ներգաղթյալների հա՞րցը, իսկ հետո արդեն ստեղծել բանակ»,-գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
 
Նա հավելել է, որ մինչև բանակի կազմավորումը պետք է հասկանալ, թե ինչ վառելիք է այն օգտագործելու:
«Թե չէ հետո Բրյուսել կժամանի ԱՄՆ նախագահը և կասի, որ կբարձրացնի վառելիքի գները, եթե ԵՄ բանակը չհարձակվի նրանց վրա, ում նա մատնացույց կանի»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
 
Զախարովան նաև հարց է բարձրացրել՝ ինչի համար է ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր հսկայական գումարներ վճարում ընդհանուր դրամարկղ, ըստ էության, Վաշինգտոնին, որոնք ծախսվում են, այսպես ասած, անվտանգության ապահովման համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: