հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Միգրանտների մեկ երրորդը ռուսերենի քննությունն առաջին փորձից չի հանձնում. ՌԴ ԿԳՆ

Միգրանտների մեկ երրորդը ռուսերենի քննությունն առաջին փորձից չի հանձնում. ՌԴ ԿԳՆ

Ներգաղթյալների մեկ երրորդը չի կարողանում ռուսաց լեզվի քննությունը հանձնել առաջին փորձից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:
 

«Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիների միջինը 30 տոկոսը քննությունն առաջին փորձից չի հանձնում։ Նրանց շուրջ կեսը քննությունը չի հանձնում նաև հետագա փորձերի ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ ՌԴ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է քննության արդյունքների համակարգային մշտադիտարկում իրականացնել:
Քննությունը չհանձնած օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը մնում է նույն մակարդակում, որը սահմանվել էր 2024 թվականի մայիսին քննության անցկացման ոլորտից առևտրային կազմակերպություններին հեռացնելու արդյունքում, այն ժամանակ թեստը ձախողածների թիվը 3 տոկոսից հասել էր 30 տոկոսի։

  • Կիսվել: