Միայն Թուրքիան կարող է փրկել Եվրամիության․ Էրդողան
Փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Եվրոպայում «լիբերալ ժողովրդավարությունը կորցրել է իր նախկին ուժը»։ Այս մասին հայտնում է պետական Anadolu գործակալությունը։
Էրդողանը պնդում է, որ արևմտյան երկրներում, «հատկապես Եվրոպայում», նկատվում է «հականերգաղթյալ և իսլամաֆոբ ծայրահեղ աջ շարժումների աճ», ինչպես ցույց տվեցին նման երկրներում վերջին ընտրությունները։
Թուրքիայի նախագահը կարծում է, որ «միայն Թուրքիան և նրա լիիրավ անդամակցությունը, կարող է փրկել Եվրամիությանը այն փակուղուց, որում հայտնվել է. տնտեսությունից մինչև պաշտպանություն, քաղաքականությունից մինչև միջազգային հեղինակություն»: