Միացյալ Նահանգները Իսրայելի միակ հզոր դաշնակիցն է աշխարհում. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն արձագանքել է Իրանի հետ խաղաղ գործարքի վերաբերյալ Իսրայելի քննադատությանը, նշել՝ Միացյալ Նահանգները Իսրայելի «միակ հզոր դաշնակիցն է աշխարհում»:
«Դոնալդ Թրամփը պետության միակ ղեկավարն է ամբողջ աշխարհում, որն այս պահին կարեկցում է Իսրայելի Պետությանը: Եթե ես լինեի Իսրայելի կառավարության կաբինետի անդամ, ես, հնարավոր է, չհարձակվեի աշխարհում իմ ունեցած միակ հզոր դաշնակցի վրա»,- ասել է Վենսը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։
Փոխնախագահը նաև հիշեցրել է, որ Իսրայելի պաշտպանական սպառազինության երկու երրորդը ստեղծվել է «ամերիկյան ձեռքերով՝ ամերիկացի հարկատուների հաշվին»: Reuters-ի տվյալով՝ ԱՄՆ-ն Իսրայելին տարեկան 4 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում։
Ավելի վաղ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը քննադատել էր Վաշինգտոնի և Թեհրանի գործարքը՝ պնդելով, որ զորքերը կմնան Լիբանանում:


