շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Միացյալ Նահանգների համար Ադրբեջանը չնչին նշանակություն ունի և կախված է խիստ չափազանցված «իրանական սպառնալիքից»

Միացյալ Նահանգների համար Ադրբեջանը չնչին նշանակություն ունի և կախված է խիստ չափազանցված «իրանական սպառնալիքից»

Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակասական ազդանշաններ է ուղարկում Իրանի վրա՝ մի կողմից՝ վերականգնելով «առավելագույն ճնշման» արշավը և սպառնալով ռազմական գործողություններով, իսկ մյուս կողմից՝ ազդարարելով բանակցությունների պատրաստակամության մասին, դիվանագիտության հակառակորդներն անխոնջ աշխատում են նոր ուղիներ գտնել՝ Միացյալ Նահանգներին և Իրանին հավերժական թշնամանքի ճիրաններում պահելու համար:

Դրա մասին գրում է ամերիկյան հեղինակավոր Responsible Statecraft պարբերականը, փոխանցում է news.am-ը:

«Վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգներում և Իսրայելում արշավ է մեկնարկել, Ադրբեջանին Աբրահամի համաձայնագրերում՝ Իսրայելի և մի շարք արաբական պետությունների միջև 2020 թվականի «կարգավորման համաձայնագրերի» շարքում ընդգրկելու նպատակով:

Իսրայելի առաջատար Begin-Sadat Center վերլուծական կենտրոնը պնդում է, որ Բաքուն իդեալական լրացում կլինի ակումբին:

  • Կիսվել: