չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մի քանի պայթուցիկ սարք է հայտնաբերվել Տեխասի Tesla-ի դիլերական կենտրոնում

Մի քանի պայթուցիկ սարք է հայտնաբերվել Տեխասի Tesla-ի դիլերական կենտրոնում

ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքի ոստիկանական բաժանմունքը հայտնել է Իլոն Մասկին պատկանող Tesla-ի ներկայացուցչությունում մի քանի պայթուցիկ սարքերի հայտնաբերման մասին: Այս մասին տեղեկացրել է ABC News հեռուստաալիքը։

Ոստիկանների խոսքով՝ մարտի 24-ի առավոտյան հայտնաբերվել են «կասկածելի սարքեր», այնուհետեւ պարզվել է, որ դրանք պայթուցիկ են եւ վնասազերծվել են: Ոստիկանությունից հայտնել են, որ տուժածներ չկան, հետաքննությունը շարունակվում է։

Ավելի ուշ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտնել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ուղղված Tesla-ի դեմ միջադեպերի կանխմանը: «Բռնության, վանդալիզմի եւ կենցաղային ահաբեկչության ակտերը, ինչպիսին են Tesla-ի վրա վերջին հարձակումները, կհետապնդվեն օրենքի ողջ խստությամբ»,-  հայտնել է բյուրոն հեռուստաալիքին:

Աղբյուրն իրավապահ մարմիններում ABC-ին տեղեկացրել է, որ գերատեսչությունը տեղեկություն է ստացել Tesla-ի դիլերական կենտրոնների, մեքենաների եւ լիցքակայանների վրա հարձակման 48 դեպքերի մասին։

  • Կիսվել: