երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մեծ Բրիտանիայի վարչապետը պնդել է իր որոշումը՝ չմասնակցել Իրանի դեմ նախնական հարվածներին. Թրամփը հիասթափվել է նրանից

Մեծ Բրիտանիայի վարչապետը պնդել է իր որոշումը՝ չմասնակցել Իրանի դեմ նախնական հարվածներին. Թրամփը հիասթափվել է նրանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հիասթափված է» Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերից, որը թույլ չի տվել ԱՄՆ-ին օգտագործել իր Դիեգո Գարսիա բազան Իրանին հարվածելու համար։

ԱՄՆ նախագահը The Telegraph-ին ասել է, որ վարչապետի կողմից Չագոս կղզիների բազան ամերիկյան ուժերին թույլատրելու նախնական մերժումը այնպիսի բան էր, որը «երբեք չի պատահել մեր երկրների միջև հարաբերություններում»։

Նշենք, որ Մեծ Բրիտանիան նախկինում մերժել էր ԱՄՆ-ին Դիեգո Գարսիայի և Ֆեյրֆորդի նման բազաներից հարվածներ հասցնելու թույլտվությունը՝ հղում անելով միջազգային իրավունքին։ Սակայն կիրակի երեկոյան Քեյր Սթարմերը հայտարարել է, որ ԱՄՆ-ին կտրամադրի Դիեգո Գարսիա մուտք գործելու թույլտվություն «հատուկ և սահմանափակ պաշտպանական նպատակներով»։

Սթարմերն ասել է, որ իր «պարտականությունն» էր որոշել, թե Իրանում որ գործողություններն են լավագույնս ծառայում Մեծ Բրիտանիայի շահերին։

«Մեծ Բրիտանիան չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի նախնական հարվածներին։ Դա գիտակցված որոշում էր։ Կարծում ենք՝ տարածաշրջանի և աշխարհի համար լավագույն ուղին բանակցային համաձայնության հասնելն է, ըստ որի Իրանը համաձայնվում է հրաժարվել միջուկային զենքի ցանկացած մշակումից և դադարեցնել տարածաշրջանում իր անկայունացնող գործունեությունը։

Դա եղել է բրիտանական հաջորդական կառավարությունների հաստատված դիրքորոշումը։ Նախագահ Թրամփն անհամաձայնություն է հայտնել մեր որոշման հետ՝ չմիջամտել նախնական հարվածներին, սակայն իմ պարտականությունն է գնահատել՝ ինչն է համապատասխանում Մեծ Բրիտանիայի ազգային շահերին։ Ահա թե ինչ եմ արել, և ես պնդում եմ այդ որոշման վրա»,-ասել է նա:

  • Կիսվել: