Մեծ Բրիտանիայի թագավորն ու թագուհին Վինձորի ամրոցում ընդունել են Դոնալդ և Մելանյա Թրամփներին
Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլը և թագուհի Կամիլան Վինձորի ամրոցում ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ Մեծ Բրիտանիա նրանց երկրորդ պետական այցի ընթացքում, հաղորդում է BBC News-ը։
ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը Marine One ուղղաթիռով ժամանել են Վինձոր և ուղղաթիռից նրանց դիմավորել են Ուելսի արքայազնն ու արքայադուստրը։
Վինձորի կալվածքով անցել է շարասյուն, որի մեջ մեկ կառքում եղել են թագավորն ու նախագահը, իսկ մյուսում առաջին տիկինը և թագուհի Կամիլան։
Ավելի ուշ տեղի կունենա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը և պետական ճաշկերույթը:





