չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները մարդասիրական բեռների և քաղաքացիական անձանց անարգել տեղաշարժն ապահովելու համար․ ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի հայտարարությունը

Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները մարդասիրական բեռների և քաղաքացիական անձանց անարգել տեղաշարժն ապահովելու համար․ ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի հայտարարությունը

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները մարդասիրական բեռների և քաղաքացիական անձանց անարգել տեղաշարժն ապահովելու համար։

«Խոր տագնապ են առաջացնում Լաչինի միջանցքի աշխատանքի շարունակական խախտումները և դրա հետ կապված հումանիտար հետևանքները։

Ցավում ենք, որ չնայած այս հարցը բարձրացվել է և ԵԱՀԿ-ում, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, էական առաջընթաց չի գրանցվել։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները մարդասիրական բեռների և քաղաքացիական անձանց անարգել տեղաշարժն ապահովելու համար ։

Միացյալ Թագավորությունը ընդունում է, որ երկու կողմերն էլ մտահոգություններ ունեն 2020 թվականին հրադադարի հետ կապված ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին սկսել կառուցողական բանակցություններ ՝ տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովող կայուն և խաղաղ կարգավորման հասնելու համար:

Միացյալ Թագավորությունը մեր մշտական, անսասան և անվերապահ աջակցությունն է առաջարկում միջազգային մեխանիզմներին, ներառյալ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պահպանման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: