Մեծ Բրիտանիան և մի քանի այլ երկրներ ականազերծող նավակներ կուղարկեն Հորմուզի նեղուց. Թրամփ
Մեծ Բրիտանիան և մի քանի այլ երկրներ ականազերծող նավակներ կուղարկեն Հորմուզի նեղուցում ականազերծման համար: Այս մասինFox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես հասկանում եմ, որ Մեծ Բրիտանիան և մի քանի այլ երկրներ նույնպես ականազերծողներ են ուղարկում»,-նշել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփն ասել էր. «Միացյալ Նահանգների նավատորմը կշրջափակի Հորմուզի նեղուցը՝ արգելափակելով մուտք կամ ելք գործել փորձող բոլոր նավերի ճանապարհը:
ԱՄՆ զինված ուժերը հարմար պահին կոչնչացնեն այն քիչ մասը, որը մնացել է Իրանից»:
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ հսկայական նավատորմն ուղևորվում է դեպի Իրան:



