կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան 1,2 մլն դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար

Մեծ Բրիտանիան 1,2 մլն դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար

Մեծ Բրիտանիան 1 մլն ֆունտ ստեռլինգ (ներկայիս փոխարժեքով 1,22 մլն դոլար) է հատկացրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և այնտեղից փախած փախստականներին օգնություն ցուցաբերելու համար։ Ինչպես հայտնում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր կայքում, միջոցները կփոխանցվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ):

«Լեռնային Ղարաբաղի անջատողական շրջանը լիարժեք վերահսկողության տակ առնելու նպատակով Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո հայ բնակչության զգալի մասը Ղարաբաղից մեկնել է հարևան Հայաստանի Հանրապետություն և կանգնած է հումանիտար լուրջ դժվարությունների առաջ», - ասված է բրիտանական գերատեսչության հայտարարության մեջ։

Թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոքերթին ընդգծել է, որ օգնությունը նախատեսված է առավել խոցելի մարդկանց համար, որոնք ենթարկվում են «ահռելի ճնշման»։

Դոքերթին նաև կրկնել է Բաքվին և Երևանին ուղղված  Լոնդոնի ավելի վաղ կոչերը՝ «վերադառնալ երկխոսությանը և անարգել մարդասիրական հասանելիություն ապահովել» հակամարտությունից տուժածներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: