ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ առողջապահության նախարարությունը հրապարակել է ահաբեկչությունից տուժածների ցուցակը

ՌԴ առողջապահության նախարարությունը հրապարակել է ահաբեկչությունից տուժածների ցուցակը

Մերձմոսկվայի առողջապահության նախարարությունը հրապարակել է «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչությունից տուժածների ցուցակը։

Նշված է 121 մարդու անուն, որոնցից հոսպիտալացվել են 107-ը։ Եվս 14 տուժածի ցուցաբերվում է ամբուլատոր օգնություն, տեղեկացրել է РИА Новости-ն։

Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են «Կրոկուս սիթի հոլում», որտեղ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաեւ, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել էր ավելի քան 60 մարդ։ «112» Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ զոհերի թիվը հասել է 82-ի։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացրել է 11 մարդու, ներառյալ չորս ահաբեկչի բռնվելու մասին, որոնք մասնակցել են »Կրոկուսի» վրա հարձակմանը։

Безымянный.jpg (118 KB)

Безымянный2.jpg (127 KB)

Безымянный3.jpg (123 KB)

Безымянный4.jpg (116 KB)

Безымянный5.jpg (117 KB)

Безымянный6.jpg (101 KB)

Безымянный7.jpg (122 KB)

Безымянный8.jpg (41 KB)

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: