երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մեր տարածաշրջանը չի կարող ևս մեկ պատերազմ հանդուրժել. Թուրքիայի արտգործնախարար

Մեր տարածաշրջանը չի կարող ևս մեկ պատերազմ հանդուրժել. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Reuters-ին տված հարցազրույցում արձագանքել է Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ ասելով, որ տարածաշրջանը չի կարող ևս մեկ պատերազմ հանդուրժել։

«Մեր տարածաշրջանը չի կարող ևս մեկ պատերազմ, անկայունության ևս մեկ լուրջ աղբյուր հանդուրժել: Մենք չգիտենք, թե լարվածության ինչ սրացում կարող է տեղի ունենալ նման հարձակման դեպքում: Ուստի մենք չենք ցանկանում, որ (ԱՄՆ-ը) որևէ հարձակում ձեռնարկի Իրանի վրա: Մեզ պետք է, ինչպես եղել է նախկինում, որ երկու կողմերն ու շահագրգիռ կողմերը խաղաղ բանակցություններ վարեն»,- ասել է Ֆիդանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի վերջին NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր Իրանին «ռմբակոծություններով» և «երկրորդային մաքսատուրքերով», եթե երկիրը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ՝ երաշխավորելով, որ միջուկային զենք չի ստեղծելու:

  • Կիսվել: