երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Մեր հզոր ուժը կկանգնեցնի բոլոր պատերազմները. Թրամփ

Մեր հզոր ուժը կկանգնեցնի բոլոր պատերազմները. Թրամփ

Ամերիկացի ժողովուրդը հաղթել է երկու համաշխարհային պատերազմներում, հաղթել է ֆաշիզմին և կոմունիզմին և այժմ գտնվում է պատմության չորս մեծագույն տարիների շեմին: Այս մասին երդմնակալության արարողությունից հետո իր ելույթում հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը։

Նորընտիր նախագահը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել ԱՄՆ վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ։

«Ամերիկյան նավերը չափից ավել են վճարում և ազնվորեն չեն սպասարկվում, չեն սպասարկվում նաև ԱՄՆ ռազմածովային ուժերը։ Չինաստանը կառավարում է Պանամայի ջրանցքը, մենք այն Չինաստանին չենք հանձնի, այլ կտանք Պանամային․ մենք այն հետ ենք վերցնում»,- ասել է Թրամփը։

Նա նաև խոստացել է, որ ԱՄՆ հզորությունը կդադարեցնի բոլոր պատերազմները. «Մեր հզոր ուժը կկանգնեցնի բոլոր պատերազմները և աշխարհին միասնության նոր ոգի կբերի»:

  • Կիսվել: