ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ. Պուտինը՝ Ալիևին

Մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ. Պուտինը՝ Ալիևին

Սոչիում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է Риа Новости-ն

Կողմերը հաստատել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններում նկատվող դրական աճը: 

«Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և բարեհաջող զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական հարաբերությունները, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անցած տարի կազմել է 2,5 միլիարդ դոլար»,- ասել է Պուտինը:

Նրա կարծիքով՝ այս ոլորտում երկու երկրների հարաբերությունները լավ տեսլական ունեն:

«Նկատի ունեմ ծրագրերը, որի հեղինակն Ադրբեջանի նախագահն է: Մենք մեր կողմից անում ենք ամեն հնարավորը, որ այդ խոշոր նախագծերն իրականան»,- հավելել է ՌԴ նախագահը և նշել, որ դրանով զբաղվում է միջկառավարական հանձնաժողովը:

«Կարիք կա նաև փոխանակվել տեղեկություններով, թե ինչպես են զարգանում մեր հարաբերություններն այլ ուղղություններով, հուսով եմ՝ այդ ամբողջը մեզ այսօր կհաջողվի, և դուք էլ կմասնակցեք ակտիվ հետաքրքիր քննարկմանը»,-նշել է Վ. Պուտինը

Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման հնարավորության համար:

«Ինչպես դուք արդեն նկատեցիք՝ տևական ժամանակ է, ինչ մենք չենք հանդիպել, ավելի ստույգ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով մեր հանդիպումների հաճախականությունն անցյալ տարի»,-ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի իրենք 4 հանդիպում են ունեցել:

Ալիևը ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնութագրել է իբրև ռազմավարական գործընկերություն:

Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսության ոլորտում դրական աճին: «Ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել, ինչպես անցյալ, այնպես էլ այս տարում: Մեր տվյալներով՝ աճը մինչև օգոստոս կազմել է 20%: Մեզ համար Ռուսաստանը կարևորագույն գործընկեր և լավ հարևան է: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները: Համոզված եմ, որ այսօրվա քննարկումը լավ ներդրում կլինի մեր հարաբերությունների ամրապնդման գործում»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: