հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մեքսիկայում հայտնաբերվել են անհետացած 9 ուսանողի մասնատված դիերը

Մեքսիկայում հայտնաբերվել են անհետացած 9 ուսանողի մասնատված դիերը

Մեքսիկայում հայտնաբերվել են մի քանի օր առաջ անհետացած ինը ուսանողների դիակները։ Այս մասին հայտնել է տեղական UnoTV հեռուստաալիքը։ Դիերը հայտնաբերվել են Պուեբլա նահանգում կայանված Volkswagen Vento մեքենայում։

«Մյուս վարորդները նկատել են մեքենան, այն համարել կասկածելի և հայտնել ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մեքենայի կողքին իրավապահները տեսել են մի բրեզենտ՝ արյան հետքերով: Մեքենայի բեռնախցիկում, ինչպես նաև պարկի և պայուսակի մեջ հայտնաբերվել են մարդկային մնացորդներ։

Ինչպես պարզաբանում է UnoTV-ն, սպանվածների թվում են եղել հինգ տղամարդ և չորս կին։ Իշխանությունները կարողացել են բացահայտել միայն երկու կնոջ ինքնությունը՝ 29-ամյա Էնջի Լիզեթ Պ.-ին և 21-ամյա Լեսլի Ն.-ին: Առաջինին վերջին անգամ ողջ են տեսել փետրվարի 21-ին, երկրորդին՝ փետրվարի 24-ին:

  • Կիսվել: