ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Մենք վճարում ենք պատժամիջոցների տնտեսական հետևանքների համար, որպեսզի օգնենք Ուկրաինային, մինչդեռ նրանք երես են թեքում և մեզ մանիպուլյացիայի ենթարկում. Օրբան

Մենք վճարում ենք պատժամիջոցների տնտեսական հետևանքների համար, որպեսզի օգնենք Ուկրաինային, մինչդեռ նրանք երես են թեքում և մեզ մանիպուլյացիայի ենթարկում. Օրբան

Հունգարիան չի աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգմանը, քանի դեռ ԵՄ-ն չի հասել Կիևի կողմից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերականգնմանը։ Այս մասին հունգարական ռադիոյին տված հարցազրույցում ասել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ, ըստ Օրբանի, Մոսկվայի դեմ ԵՄ  պատժամիջոցների պատճառով Հունգարիան կորցրել է մոտ 19 մլրդ եվրո։

Նա, մասնավորապես, ասել է. «Լավ չէ, որ մենք վճարում ենք պատժամիջոցների տնտեսական հետևանքների համար, որպեսզի օգնենք Ուկրաինային, մինչդեռ նրանք երես են թեքում և մեզ մանիպուլյացիայի են ենթարկում»։

Եվրամիության երկրների ԱԳ նախարարների առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հունվարի 27-ին Բրյուսելում։ Ակնկալվում է, որ մասնակիցները կքննարկեն ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգման հարցը։

«Հիմա օրակարգում է պատժամիջոցների երկարաձգման հարցը, և ես արգելակել եմ ու խնդրել եմ եվրոպացի առաջնորդներին հասկանալ, որ դա չի կարող շարունակվել։ Մենք խնդրում ենք, որ ստիպեն ուկրաինացիներին վերականգնել գազատարի աշխատանքը»,- ասել է Հունգարիայի վարչապետը։

2025 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ դադարեցվել է ռուսական գազի տարանցումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով։ 

  • Կիսվել: