շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Մենք պատրաստ ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ

Մենք պատրաստ ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ

Մենք ցավում ենք, որ Վրաստանի ղեկավարությունը շարունակում է դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը կապել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ մեր դիրքորոշման հետ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, եւ ես պատրաստ եմ կրկնել, որ 2008թ. օգոստոսին ընդունված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունն ու անկախությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշումը վերանայման ենթակա չէ։ Այս մասին «Իզվեստիա»-ի հարցազորւյցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Սակայն մենք պատրաստ ենք շարունակել համակողմանիորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Վրաստանի հետ: Եվ դրա համար կան բազմաթիվ հնարավորություններ: Վրաստանի համար Ռուսաստանը մնում է առանցքային շուկա շատ ոլորտներում, մասնավորապես գինեգործության եւ մրգերի համար: Մյուս կողմից, Ռուսաստանը Վրաստանին էներգիայի եւ հացահատիկի առաջատար մատակարարն է:

Ռուսական կողմը վերջին տարիներին էական քայլեր է արել։ Մասնավորապես, վերականգնվել է ուղիղ օդային հաղորդակցությունը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ։ Վրաստանի քաղաքացիների համար վերականգնվել է մուտքի անվիզա ռեժիմը։

Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերություններին, ապա մենք պատրաստ ենք վերականգնել դրանք։ Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է գնալ վրացական կողմը։ Մեզ համար այստեղ սահմանափակումներ չկան»,- նշել է նա։

  • Կիսվել: