չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մենք մտադիր չենք Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ նստել. «Վրացական երազանք»

Մենք մտադիր չենք Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ նստել. «Վրացական երազանք»

Ռուսաստանը մասնակցում է «3+3» ձևաչափին, և, իհարկե, այդ պայմաններում մենք մտադիր չենք Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ նստել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Մաճավարիանին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը։

«Մենք չունենք ո՛չ դիվանագիտական, ո՛չ այլ հարաբերություններ։ Նախ, մենք պետք է լուծենք մեր տարածքային ամբողջականության հարցը, որից հետո նոր հնարավոր կլինի քննարկումներ սկսել որևէ ձևաչափի մասին»,-հավելել է Մաճավարիանին:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ «Վրաստանի ներկայացուցիչների համար նախատեսված աթոռը մշտապես լինելու է «3+3» ձևաչափի նիստերի դահլիճում»: 

  • Կիսվել: