շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք գործ ունենք ամենամեծ աղետներից մեկի հետ, որը տեսել է աշխարհը. թուրք գիտնականը՝ երկրաշարժի մասին

Մենք գործ ունենք ամենամեծ աղետներից մեկի հետ, որը տեսել է աշխարհը. թուրք գիտնականը՝ երկրաշարժի մասին

Թուրք գիտնական, երկրաշարժերի մասնագետ Օվգուն Ահմեդ Էրքանը գերմանական Der Spiegel պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ երկրաշարժից 100 հազար զոհերի թիվը միանգամայն իրատեսական է: "Դա այն է, ինչ ցույց են տալիս այս պահին հաշվարկները",-ընդգծել է փորձագետը։

Ստամբուլի տեխնիկական համալսարանի նախկին պրոֆեսորի խոսքով՝ 100 հազար զոհերի կանխատեսումը իրավիճակի ամենավատ գնահատականը չէ. զոհերը կարող են ավելի շատ լինել:

Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 24500 մարդու մահ, որոնցից ավելի քան 21 հազարը զոհվել է հենց Թուրքիայում։ Գրեթե 85 հազար մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել:

"Այս պահին հայտնի է, որ մոտ 7000 շենք փլուզվել է երկու ուժեղ երկրաշարժերի արդյունքում: Իմ հաշվարկներով՝ մոտ 200 000 մարդ թաղվել է փլատակների տակ, ավելի քան 8000 մարդու հաջողվել է փրկել այս պահին",-հայտարարել է մասնագետը:

Գիտնականը փաստում է, որ այժմ "մենք գործ ունենք ամենամեծ աղետներից մեկի հետ, որը միայն տեսել է աշխարհը":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: