հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բայդենը «պատերազմ է հայտարարել» ռուս օլիգարխներին

Բայդենը «պատերազմ է հայտարարել» ռուս օլիգարխներին

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում՝ «ռուս օլիգարխների հանցագործությունները հետաքննելու համար»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև ելույթ ունենալով Պետության վիճակի վերաբերյալ ամենամյա ուղերձով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կտրում ենք Ռուսաստանի հասանելիությունը տեխնոլոգիաներին, ինչը նրանց տնտեսությունը կզրկի հզորությունից և կթուլացնի բանակը... Այսօր դիմում եմ իշխանություններից միլիոնավոր դոլարներ ստացած ռուս օլիգարխներին ու կոռումպացված առաջնորդներին՝ բավակա՛ն  է։ Արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում ռուս օլիգարխների հանցագործությունները հետաքննելու համար։ Մենք միավորում ենք ուժերը մեր եվրոպացի դաշնակիցների հետ՝ հետ վերցնելու ձեր զբոսանավերը, ձեր շքեղ կացարանները, ձեր անձնական ինքնաթիռները: Մենք գալիս ենք ձեր անօրինական հարստության հետևից»,-ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: