շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք երբեք տարբերություն չենք դրել ռուսների և ուկրաինացիների, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Պուտին

Մենք երբեք տարբերություն չենք դրել ռուսների և ուկրաինացիների, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Պուտին

Ռուսաստանը երբեք չի տարանջատել ռուսներին և ուկրաինացիներին՝ համարելով, որ նրանք մեկ ժողովուրդ են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՛՛Ուրալվագոնզավոդի՛՛ աշխատողների հետ զրույցում:

՛՛Ուզում եմ ուղիղ ասել՝ ինչպես եղել է։ Դա բոլորը գիտեն. մենք երբեք տարբերություն չենք դրել ռուսների և ուկրաինացիների, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՛՛,-ասել Է Պուտինը։ Նա նշել է, որ Ուկրաինայում ապրողների ճնշող մեծամասնությունը և Ռուսաստանում մարդկանց բացարձակ մեծամասնությունը միշտ էլ կարծել են, որ դրանք իրականում նույնն են:

Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ հակառուսական տրամադրություններն Ուկրաինայում արմատավորված են պատմության մեջ: ՛՛Հայրենական մեծ պատերազմից հետո այդ ազգայնական և նացիստական տարրերի մի մասը, որոնք համագործակցում էին Հիտլերի հետ, փախան արտերկիր։

Նրանք վազեցին Նահանգներ, Կանադա, և նրանց վրա մեր հակառակորդը խաղադրույք է կատարել՛՛, -ասել Է Պուտինը՝ նշելով, որ հակառուսական տրամադրություններ ունեցող մարդիկ Ուկրաինայում իշխանության են եկել Խորհրդային Միության փլուզումից հետո։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: