ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք չենք կարող անտեսել անմեղ պաղեստինցիների մարդկայնությունը, որոնք պարզապես ցանկանում են ապրել խաղաղության մեջ. Բայդեն

Մենք չենք կարող անտեսել անմեղ պաղեստինցիների մարդկայնությունը, որոնք պարզապես ցանկանում են ապրել խաղաղության մեջ. Բայդեն

Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Մենք պետք է այնպես անենք, որ նրանք ունենան անհրաժեշտը իրենց ժողովրդին այսօր և միշտ պաշտպանելու համար: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

<<Միևնույն ժամանակ, վարչապետ Նաթանյահուի հետ քննարկել ենք, թե Իսրայելն ինչպես պետք է գործի պատերազմի օրենքների համաձայն։ Սա նշանակում է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը մարտական գործողությունների ժամանակ այնքան լավ, որքան հնարավոր է:

Մենք չենք կարող անտեսել անմեղ պաղեստինցիների մարդկայնությունը, որոնք պարզապես ցանկանում են ապրել խաղաղության մեջ: Ահա թե ինչու ես համաձայնություն ձեռք բերեցի Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների համար մարդասիրական օգնության առաջին առաքման վերաբերյալ>>,- նշել է ԱՄՆ նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: