չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մենք չենք անում որևէ բան, որը կներքաշի մեզ կամ ՆԱՏՕ-ին ուկրաինական պատերազմի մեջ. Շոլց

Մենք չենք անում որևէ բան, որը կներքաշի մեզ կամ ՆԱՏՕ-ին ուկրաինական պատերազմի մեջ. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի վերջին նիստում իր ելույթի ժամանակ խոսել է Ուկրաինային աջակցության մասին և արձագանքել ընդդիմության քննադատությանը, տեղեկացնում է Korrespondent-ը։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Երբ Ռուսաստանը սկսեց պատերազմը, մենք ընդամենը մի քանի ժամ ունեինք այս խորը շրջադարձային կետին հստակ պատասխան ձևակերպելու համար։ Եվ մենք նման պատասխան տվեցինք։ Մենք ներդրումներ ենք անում մեր զինված ուժերում։ Մենք ամրապնդում ենք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում մեր դաշնակիցների անվտանգությունը։ Մենք աջակցում ենք Ուկրաինային, ինչպես ոչ ոք Եվրոպայում, այդ թվում՝ բարձր արդյունավետության զենքերով։ Միևնույն ժամանակ, մենք չենք անում որևէ բան, որը կներքաշի մեզ կամ ՆԱՏՕ-ին այս պատերազմի մեջ»։

Շոլցը նաև քննադատել է Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ, ընտրություններում իր գլխավոր հակառակորդ Ֆրիդրիխ Մերցին, որը ցանկանում է «ամեն գնով» Taurus-ներ փոխանցել Ուկրաինային և վերջնագիր է ներկայացրել Պուտինին, որ եթե 24 ժամվա ընթացքում չդադարեցնի Ուկրաինայի ռմբակոծումը, Գերմանիան կտրամադրի այդ հրթիռները, և Ուկրաինան դրանք կօգտագործի Ռուսաստանի խորքային թիրախների դեմ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ , որ փետրվարի 23-ին Գերմանիայում տեղի կունենան Բունդեսթագի արտահերթ ընտրություններ։

  • Կիսվել: