երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը. Թրամփ

ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը. Թրամփ

ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը, գրել է Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ սա անում է «որպես բարիք աշխարհի երկրներին», այդ թվում՝ Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային և Գերմանիային։

«Զարմանալի է, որ նրանք չունեն ո՛չ քաջություն, ո՛չ էլ կամք այս աշխատանքն իրենք կատարելու համար», – գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ կեղծ լրատվամիջոցները տառապում են «Թրամփի մոլագարության
համախտանիշով» և փորձում են Իրանի վիճակը ներկայացնել ավելի լավ, քան այն կա իրականում։
«Նրանք սիրում են ասել, որ Իրանը հաղթում է, երբ իրականում բոլորը գիտեն, որ նրանք պարտվում են: Նրանց ռազմածովային ուժերը չկան, նրանց օդուժը չկա, նրանց հակաօդային պաշտպանության համակարգը գոյություն չունի, ռադարները մեռած են, նրանց հրթիռների և անօդաչու սարքերի գործարանները հիմնականում ոչնչացված են հենց հրթիռների և անօդաչուների հետ միասին, և որ ամենակարևորն է՝ նրանց երկարամյա առաջնորդներն այլևս մեզ հետ չեն, փառք Ալլահին»,- հայտարարել է Թրամփը։

  • Կիսվել: