երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ակնկալում ենք, որ Հայաստանը «անկեղծ քայլեր» կձեռնարկի․ Էրդողանը հպարտացել է Ադրբեջանի հաջողությամբ

Ակնկալում ենք, որ Հայաստանը «անկեղծ քայլեր» կձեռնարկի․ Էրդողանը հպարտացել է Ադրբեջանի հաջողությամբ

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան «հնարավորության պատուհան է բացել տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»: Այս մասին Նախիջեւանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանը «անկեղծ քայլեր» կձեռնարկի տարածաշրջանում կայունության և խաղաղության համար այս հնարավորությունից օգտվելու համար։ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքը և ազնիվ քայլեր կձեռնարկի»:

Նա հավելել է, որ Ադրբեջանի հաջողությունը հպարտություն է Թուրքիայի համար և շնորհավորել է ադրբեջանական բանակին՝ տարածաշրջանի խաղաղ բնակիչների նկատմամբ «զգայունություն» ցուցաբերելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: