ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ ավելի քան 50 անօդաչու է գրոհել Բելգորոդի վրա. մարզպետ

Մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ ավելի քան 50 անօդաչու է գրոհել Բելգորոդի վրա. մարզպետ

Վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինացի զինվորականները 50-ից ավելի անօդաչուներով հարձակվել են Բելգորոդի մարզի տարածքի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել 8 մարզերի 39 բնակավայրերին։ Արձանագրվել է անօդաչուների 56 հարձակում, որից 27-ը խոցվել է, ինչպես նաև 39 հրետանային հարձակում։ Արդյունքում վնասվել է հինգ առանձնատուն, կապի օբյեկտ, երկու սոցիալական հաստատություն և վեց տրանսպորտային միջոց։
 
Բելգորոդի մարզում չորս զինամթերք է արձակվել Դուբովոյե գյուղի, Ռեպնոյե գյուղի և Ցերկովնիյ ագարակի ուղղությամբ, գրանցվել հինգ անօդաչու սարքի հարձակում։ Բորիսովսկի շրջանում Ցապովկա գյուղը և Կազաչյե-Ռուդչենսկոյե ագարակը գնդակոծվել են երեք արկերից և չորս անօդաչու սարքերի կողմից։
Վալույսկի շրջանում 21 անօդաչու է հարձակվել 11 բնակավայրի վրա։ Վոլոկոնովսկի շրջանում Տիշանկա գյուղը գնդակոծվել է երեք արկերից և երկու անօդաչու է գրոհել։ Գրայվորոնսկի շրջանում ինը արկ է արձակվել երեք գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև երեք պայթուցիկ սարք է նետվել անօդաչուներից։
Կրասնոյարուժսկի շրւանում չորս գյուղ գնդակոծվել է 14 արկով և ենթարկվել հինգ անօդաչուի հարձակման։ Պրոխորովսկի շրջանում ՀՕՊ համակարգը ինքնաթիռատիպ երկու անօդաչու է խոցել։
Շեբեկինսկի մունիցիպալ շրջանում հարվածներ են հասցվել Շեբեկինո քաղաքին, Պերվոմայսկի բնակավայրին, Մուրոմ, Նովայա Տավոլժանկա, Ռժևկա գյուղերին, Բալկի և Մարյինո ագարակներին։ Այդ բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 6 զինամթերք, հարվածներ հասցվել 14 անօդաչուներով։
Բելգորոդի մարզում 2022 թվականի ապրիլի 11-ից ահաբեկչական սպառնալիքի բարձր (դեղին) մակարդակ է գործում, իսկ 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմ է գործում:

  • Կիսվել: