Մեկ օր չենք հանդիպել, բայց կարծես երեք աշուն անցած լինի. Պուտինը՝ Ծինփինին
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան։ ՌԴ նախագահը ժամանել է Ժողովրդական ժողովների տուն, որտեղ նախատեսված են ռուս-չինական բանակցությունները։
Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը բանակցություններն սկսել են պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում Սի Ծինփինը Վլադիմիր Պուտինին անվանել է վաղեմի ընկեր և ողջունել նրան Պեկինում։
Իր հերթին Պուտինը Սի Ծինփինին անվանել է «թանկագին ընկեր» և հիշատակել չինական ասացվածքը․ «Չենք հանդիպել մեկ օր, բայց կարծես երեք աշուն անցած լինի»։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի՝ դառնալով գործընկերության օրինակ։
Պուտինը Չինաստանի հետ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը անվանել է բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման հիմք։
Նա նաև ընդգծել է առանց վիզայի ռեժիմի կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է շարունակել այդ պրակտիկան։
Վլադիմիր Պուտինը Սի Ծինփինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Ռուսաստան։
Սի Ցզինպինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ձևավորում են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությունը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության վրա։


