Մեղավորներն անխուսափելիորեն կպատժվեն. նորընտիր նախագահը՝ Աբխազիայի հայկական դպրոցում գտնվող ընտրատեղամասի վրա հարձակման մասին
Աբխազիայի նախագահական ընտրությունների օրը Գագրայի շրջանի ընտրատեղամասի վրա հարձակման համար պատասխանատուները կպատժվեն: Այս մասին այսօր հայտարարել է Աբխազիայի նորընտիր նախագահ Բադրա Գունբան, տեեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա նշել է, որ իշխանությունները արդեն հասկանում են, թե հարձակումն ով է իրականացրել,
Ավելի վաղ Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ անհայտ անձինք հարձակվել են Աբխազիայի ընտրատեղամասի վրա, որտեղ կիրակի անցկացվել են նախագահական ընտրությունները, վնասել քվեատուփը, և երբ ոստիկանները փորձել են ձերբակալել նրանց, հանցագործները կրակ են բացել։
ՌԴ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, դրանց թվում՝ ահաբեկչության հոդվածով, հարուցվել են քրեական գործեր՝ միաժամանակ Աբխազիայի քաղաքացիություն Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ հարձակումների և հանցագործությունների առնչությամբ, ավելի վաղ հայտնել էին ՌԴ Քննչական կոմիտեից։
«Ես պետք է արդեն հանձնարարեի իրավապահ մարմիններին զբաղվել այս միջադեպով։ Կա հասկացողություն, թե ով է դա արել, ինչ ուժեր են կիրառվել։ Այս առումով ես վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ մենք ոչ մի մեղմ վերաբերմունք չենք դրսևորի նրանց նկատմամբ, ովքեր խախտել են օրենքը»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գունբան՝ ընդգծելով, որ հարձակման մեղավորներն անխուսափելիորեն կպատժվեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերոնշյալ ընտրատեղամասը գտնվել է Աբխազիայի հայկական դպրոցում։