ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեդվեդևը Եվրամիությունն անվանել է Ռուսաստանի թշնամի

Մեդվեդևը Եվրամիությունն անվանել է Ռուսաստանի թշնամի

Եվրոպան իրեն մոտեցրեց վերջնական այլասերմանը՝ որոշելով ԱՄՆ-ի մատուցմամբ դառնալ Ռուսաստանի ամենավատ թշնամին, գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ՛՛Վ կոնտակտե՛՛-ի իր էջում, գրում է ՌԻԱ Նովոստի-ն: 

՛՛Որոշելով ԱՄՆ-ի մատուցմամբ դառնալ մեր երկրի ամենավատ թշնամին՝ Եվրոպան ընդհուպ իրեն մոտեցրեց վերջնական այլասերվածությանը: Մեծ տերությունները վաղ թե ուշ կպայմանավորվեն, թե ինչպես են ապրելու տեսանելի ապագայում նոր պայմաններում։ Վաշինգտոնը ոչ մի տեղ չի կարող փախչել Ռուսաստանից, Չինաստանից և գլոբալ հարավի երկրների։ Եվ մեզ համար իմաստ չունի լիարժեք հակամարտություն սկսել Ամերիկայի հետ:

Ռուսաստանը՝ որպես Եվրոպայի կանխատեսելի գործընկեր։ Մենք հիմա նույնիսկ հարեւաններ չենք, այլ իսկական թշնամիներ։ Եվ հիմա ԵՄ-ն զառանցում է Ռուսաստանի լիակատար անկանխատեսելիության մասին, խելահեղ դավադրության տեսություններ է կառուցում, աստղաբաշխական գումարներ է ծախսում իր անվտանգության պահպանման համար:

Եվրամիությունը կորցրեց Ռուսաստանը որպես երկարաժամկետ ռազմավարական գործընկեր։ Դա մեզ չի ուրախացնում, բայց դա փաստ է՛՛,-գրել Է Մեդվեդեւը՝ թվարկելով այն, ՛՛ինչն այլեւս չկա Եվրոպայում, եւ ինչն այլեւս հնարավոր չէ վերադարձնել՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: