«Մայրամուտին մեր երկիր ներխուժումը կդադարեցվի». Թրամփ
Վաղվանից սկսած ես գործելու եմ պատմական արագությամբ և վերացնելու եմ բոլոր ճգնաժամերը, որոնց բախվում է մեր երկիրը: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։
«Բայդենի վարչակազմի յուրաքանչյուր հիմար հրաման կչեղարկվի մի քանի ժամվա ընթացքում։ Դուք շատ եք զվարճանալու հեռուստացույցի առաջ։ Ինչ-որ մեկը երեկ ասաց՝ մի ստորագրեք այսքանը մեկ օրում, եկեք դա անենք շաբաթների ընթացքում: Ես ասացի՝ ոչ, մենք կստորագրենք դրանք վաղը»,- հայտարարել է նա։
Թրամփն առաջնային է դարձրել անօրինական ներգաղթի դեմ պայքարը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի մռայլ պատկերը՝ որպես բաց սահմաններ ունեցող երկիր։
«Վաղվա մայրամուտին մեր երկիր ներխուժումը կդադարեցվի: Անվտանգության միջոցառումները, որոնք ես կներկայացնեմ իմ վաղվա երդմնակալության ելույթում, կլինեն մեր սահմանների վերականգնման ամենաագրեսիվ և մասշտաբային ջանքերը, որոնք երբևէ տեսել է աշխարհը»,- ընդգծել է ԱՄՆ նորընտիր նախագահը։
Թրամփը կրկնեց իր նախընտրական խոստումը՝ սկսել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ արտաքսման գործողությունը, որը կհանգեցնի միլիոնավոր ներգաղթյալների արտաքսմանը: