հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մատվիենկոն և Ալիևան քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշակութային համագործակցությունը

Մատվիենկոն և Ալիևան քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշակութային համագործակցությունը

 

Պաշտոնական այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մատվիենկոյի այցը Բաքու սկսվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպումով: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մշակութային և հումանիտար համագործակցությունը։

ՏԱՍՍ-ն ընդգծել է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջանի համազգային առաջնորդի՝ Հեյդար Ալիևի հիշատակը հավերժացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակելու հարցին։ «Այդ կապակցությամբ կարևորվել է վերջերս Մոսկվայում Հեյդար Ալիևի հուշարձանի տեղադրումը Ադրբեջանի դեսպանատան հարևանությամբ գտնվող այգում»,- ավելացրել է մամուլի ծառայությունը։

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: