Մասնագիտական բարձր որակավորում ունեցող միգրանտները Ռուսաստանում կազատվեն քննություններից
Բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետները կազատվեն ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների քննություններից: Այս մասին ասվում է ՌԴ ՆԳՆ փաստաթղթերում, որոնց հետ ծանոթացել է ՌԻԱ Նովոստին։
Տեղեկատվության համաձայն` նման աշխատակիցները մի շարք արտոնություններ ունեն. նրանք կարող են իրենց հետ Ռուսաստան բերել ընտանիքի անդամներին, ինչպես նաև պարզեցված ընթացակարգով կացության կարգավիճակ ձևակերպել ինչպես իրենց, այնպես էլ մերձավոր ազգականների համար:
Իրավապահները հստակեցրել են, որ այդպիսի մասնագետների համար աշխատանքային վիզան տրվում է աշխատանքի թույլտվության գործողության ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք տարով: Գործատուն իր հերթին կարիք չունի թույլտվություն ստանալ այդպիսի օտարերկրյա աշխատողներին ներգրավելու համար: