Մասկը հայտարարել է, որ Ամերիկային հեղափոխություն է պետք
Ամերիկա կոչվող նավը կխորտակվի այն դեպքում, եթե Միացյալ Նահանգների կառավարության գործունեության մեջ հեղափոխություն տեղի չունենա: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը։
«Սա հեղափոխություն է: Սա, թերևս, ամենամեծ հեղափոխությունն է կառավարությունում հենց հեղափոխությունից ի վեր: Այս աշխատանքի ավարտին Ամերիկան շատ ավելի լավ վիճակում կլինի», - մեկնաբանել է Մասկը ամերիկյան կառավարությունում ընթացիկ բարեփոխումները:
Ըստ DOGE-ի ղեկավարի, հակառակ դեպքում, եթե բարեփոխումները չկատարվեն, Ամերիկային տխուր ճակատագիր է սպասվում:
Իլոն Մասկը նանև մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ վստահություն հայտնելով, որ այն կավարտվի խաղաղության համաձայնագրով։
Մասկը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կտան իրենց պտուղները։ Նա համոզված է, որ Սպիտակ տան ղեկավարի ծրագիրը «միակ բանն է, որը կաշխատի»։