ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում պայթյուններն ահաբեկչության նշաններ ունեն. Զախարովա

Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում պայթյուններն ահաբեկչության նշաններ ունեն. Զախարովա

Ռուսաստանը Ֆրանսիայից պահանջում է անհապաղ հետաքննել Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում պայթյունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակման բոլոր նշաններն ունեն»,- լրագրողներին ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը «հավատարմագրման երկրից պահանջում է հետաքննության համապարփակ և օպերատիվ միջոցառումներ, ինչպես նաև քայլեր՝ ամրապնդելու ռուսական օտարերկրյա կառույցների անվտանգությունը»։

  • Կիսվել: