Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2497-ի
Մարոկկոյում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2497-ի, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունն իր կայքում։
Սեյսմիկ ակտիվությունից տուժել է առնվազն 2476 մարդ։ Ամենաշատ զոհերը գրանցվել են Ալ-Հաուզ (1452) և Տարուդանտ (764) նահանգներում։
Արտակարգ ծառայությունները շարունակում են շենքերի փլատակների տակ մնացած մահացածների և վիրավորների որոնումները։ Մեկ օր առաջ Մարոկկոյի իշխանությունները հայտնել էին 2122 զոհի և 2420 վիրավորի մասին։