հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարիուպոլում և Վոլնովախայում նորից հումանիտար միջանցքներ կբացվեն

Մարիուպոլում և Վոլնովախայում նորից հումանիտար միջանցքներ կբացվեն

Մարտի 6-ի առավոտից կրկին հումանիտար միջանցքներ կբացվեն ուկրաինական Մարիուպոլ եւ Վոլնովախա քաղաքներում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության ԶՈւ ներկայացուցիչ Էդուրադ Բասուրինը։

«Առավոտյան մարդասիրական միջանցքները նորից բաց կլինեն Մարիուպոլում և Վոլվոնախայում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ շաբաթ օրը՝ մարտի 5-ին, ռուսական կողմը կրկին լռության ժամ էր հայտարարել և բացել մարդասիրական միջանցքներ Մարիուպոլում և Վոլվոնախայում, որպեսզի այս երկու քաղաքներից խախաղաղ բնակչությունը դուրս գա։ Սակայն, ըստ հաղորդագրության՝  ուկրաինացի ազգայնականները թույլ չեն տվել բնակիչներին քաղաքից հեռանալ։

  • Կիսվել: