Մարգարիտա Սիմոնյանը Financial Times-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ անձանց ամենամյա ցուցակում, որը հրապարակել է Financial Times բրիտանական թերթը։ Նա հայտնվել է «Լիդերներ» անվանակարգում։
Այդ նույն անվանակարգում նշված են Nvidia-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Ջենսեն Հուանգը, Սպիտակ տան աշխատակիցների աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, Oracle-ի գործադիր փոխնախագահ Սաֆրա Կացը, բրիտանական MI6 հետախուզական ծառայության ղեկավար Բլեյզ Մետրեւելին եւ BYD ավտոարտադրողի գործադիր փոխնախագահ Ստելա Լին։
Ցուցակում ներառված են նաեւ գործարար Փիտեր Թիլը, Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանին, Reform UK կուսակցության առաջնորդ Նայջլ Ֆարաջան, Goldman Sachs-ի գործադիր տնօրեն Դեւիդ Սոլոմոնը եւ կանանց ֆուտբոլի մի շարք ակումբների սեփականատեր Միշել Կանգը։


