Մանուկյանը՝ Մոսկվայում կայացած «Կարծիքների առաջատարներ-2019» մրցույթի հաղթող
ՌԴ Պետդումային կից խորհրդի փորձագետ Վադիմ Մանուկյանը «Կարծիքների առաջատարներ-2019» մրցանակի դափնեկիր է դարձել:
Նա արժանացել է «21-րդ դարի առաջատարներ. տարվա բլոգեր» կոչմանը: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում:
«Ես հայտնվել էի միևնույն սեղանի շուրջ աստղագիտության գուրու Պավել Գլոբայի, երաժիշտ Վլադիմիր Պրեսնյակովի և դերասանուհի Եվա Ավեևայի հետ: Նրանք բոլորն ինձ հաղթանակ մաղթեցին, և ահա այն եկավ»,-պատմել է Մանուկյանը: